Ջոզեֆ Բայդենը հաստատվեց Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու

ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության ազգային կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Ջոզեֆ Բայդենին որպես նախագահի թեկնածու՝ տեղեկացնում է CNN-ը: Քվեարկության ընթացքում, որը համաճարակի պատճառով անցկացվել է առցանց, քաղաքական գործիչը ստացել է ավելի քան 3,5 հազար պատվիրակի ձայն` երեք անգամ ավելի, քան նրա հիմնական հակառակորդը` Բեռն Սանդերսը: Վերջինը ամերիկացիներին կոչ է արել աջակցել Բայդենին:

Հարցումների համաձայն՝ Բայդենը նախագահական մրցավազքում դեռևս համարվում է ֆավորիտ: Հանրապետական կուսակցության թեկնածու, պետության ներկա ղեկավար Դոնալդ Թրամփը համախոհների թվով մի քանի տոկոսով զիջում է Բայդենին: Դա, իհարկե, չի խանգարում, որ նա բազմիցս վստահորեն հայտարարի իր վերընտրվելու մասին՝ Բայդենին անվանելով թույլ քաղաքական գործիչ: Միաժամանակ, Թրամփը չի բացառել դեմոկրատների հաղթանակը՝ այն ներկայացնելով որպես սպառնալիք Միացյալ Նահանգներին:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am