ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր, և որոշ դեպքերում վերանայված կանոններ` արտակարգ դրության շրջանում գործելու թույլատվություն ունեցող ոլորտների համար։
Պայմանավորված սահմանափակումների որոշ մեղմացումով սկսել են գործել նաև գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության կանոնների վերահսկողությունը ևս վերապահվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
? Գրադարանների համար մասնավորապես սահմանվել է․
• Յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գիրքը առանձնացվում է և չի տրամադրվում առնվազն 1 օր,
• Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։
?Թանգարանների համար մասնավորապես սահմանվել է․
• Անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում,
• Անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը,
• Հնարավորության դեպքում՝ սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար և անհպում կազմակերպելու նպատակով։
? Ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատությունների համար մասնավորապես սահմանվել է․
• Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով,
• Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։
? Մշակույթի ոլորտի համար մասնավորապես սահմանվել է․
• Արգելվում է միջոցառմանը հանդիսատեսի մուտքը առանց դիմակի,
• Նախքան միջոցառման սկիզբը մուտքի մոտ հսկիչի կողմից կատարվում է հանդիսատեսի ջերմաչափումը հեռավար ջերմաչափով,
• Միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն։
Մանրամասները՝ կից հղմամբ։
https://www.gov.am/files/docs/4301.pdf
Ի գիտություն տնտեսավարողների` ԱԱՏՄ-ն շեշտում է, որ վերահսկողությունը շարունակվում է նույն խստությամբ եւ ծավալով։ Ուստի, հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված կանոնները