Սիրիայից ստացված տեղեկության համաձայն՝ Իդլիբի մոտակայքում միմյանց են բախվել երկու անօդաչու ամերիկյան սարքեր ու ոչնչացել: Վթարի պատճառները դեռևս պարզ չեն՝ գրում է Russian Today-ը: Միաժամանակ հրթիռակոծվել է երկրի հյուսիսային Դեյր-էզ-Զոր նահանգում տեղակայված ամերիկյան ռազմաբազան: Այն գտնվում է նավթի արդյունահանման Կոնոկո տեղամասի մոտակայքում, և ամերիկացի զինվորականներից բացի բազան հսկում են քրդական խմբավորումները:
Երեկ Դեյր-Զոր քաղաքի մոտ, ըստ նախնական վարկածի, ինքնաշեն ռումբի պայթյունից զոհվել է ռուս գեներալ-մայոր, ևս երկու զինվորական վիրավորվել է: Իսկ օգոստոսի 17-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռները գնդակոծել էին Թել-Դահաբում սիրիական կառավարական բանակի դիրքերը, ինչի հետևանքով սիրիական բանակի մեկ զինծառայող զոհվել էր, երկուսը՝ վիրավորվել: