Միացյալ Նահանգների հետ լարվածության ֆոնին, Իրանի իշխանությունները հայտարարել են տեղական արտադրության բալիստիկ և թևավոր հրթիռների արտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի խոսքով, հրթիռների հեռահարությունը հասնում է 1400 կմ-ի: Միաժամանակ պաշտոնական Թեհրանն անտեսում է Միացյալ Նահանգների՝ Իրանում միջուկային ծրագիրը դադարեցնելու պահանջը:
«Ցամաք-ցամաք» դասի հրթիռը, որն անվանակոչվել է նահատակ Ղասեմ Սոլեյմանիի անունով, ունի 1400 կմ հեռահարություն, իսկ Աբու Մահդիի անունը կրող թևավոր հրթիռի հեռահարությունը հասնում է մոտ 1000 կմ-ի»,- նշել է Իրանի պաշտպանության նախարարը:
Իրանական արտադրության հրթիռները ցուցադրվել են երկրի պետական հեռուստատեսությամբ: