Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Օմսկում շտապ հոսպիտալացվել է: Այստեղ շտապ վայրէջք է կատարել ինքնաթիռը, որում նա գտնվում էր, եւ որն իրականացնում էր Տոմսկ-Մոսկվա չվերթը: Այդ մասին Թվիթերի իր էջում հայտնել է Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշը:
Նա նշել է, որ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է տոքսիկ թունավորման նշաններով: Այժմ նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում, հայտնում է ТАСС գործակալությունը:
Կիրա Յարմիշը Թվիթերի իր էջում հայտնել է, որ իրենք կարծում են, որ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով:
«Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- գրել է Յարմիշը
a1plus.am