Լիտվան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ներառել է անձանց ցուցակում, որոնց արգելվում է մուտք գործել երկիր: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը:
Նախարարի խոսքով՝ ցանկում, ընդհանուր առմամբ, 32 մարդ է ընդգրկված:
Մեկնաբանելով այս լուրը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ երկիր մուտք գործելու արգելքը Լուկաշենկոյի համար միջամտություն է Բելառուսի ներքին գործերին:
«Բրավո: Մինսկը երկաթյա փաստարկ է ստանում, որը հաստատում է Արևմուտքի՝ Բելառուսի ներքին գործերի միջամտությունը»,- գրել է դիվանագետը սոցցանցում:
Ավելի վաղ Բալյան երեք երկրների և Լեհաստանի նախագահներն առաջարկել էին հանդես գալ որպես միջնորդ երկրում՝ տիրող իրավիճակի կարգավորման համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում չեն դադարում բողոքի ցույցերը: Ընդդիմադիրների կողմնակիցները շարունակում են իրենց դժգոհությունը հայտնել ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող էր ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ընտրողների ձայների 80 տոկոսը, իսկ Տիխանովկայան ստացել էր ձայների 10 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին ձերբակալվել էր ավելի քան 6700 մարդ, հարյուրավորները վնասվածքներ էին ստացել: Երեք ցուցարար մահացել է:
auroranews.am