Հարավային Կորեայի հետախուզությունը պնդում է, որ Հյուսիսային Կորեյաի ղեկավար Կիմ Չոն Ունը իր լիազորությունների մի մասը փոխանցել է քրոջը՝ Կիմ Յո Չժոնին։ Այս մասին հաղորդում է Հարավային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի հետախուզական ծառայությանը մոտ կանգնած աղբյուրները։</p> <p>Իշխող Աշխատանքային կուսակցության Կենտկոմի բաժիններից մեկի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կիմ Յո Չժոնը այժմ համակարգում է համապետական խնդիրները։</p> <p>«Հյուսիսային Կորեայի ղեկավարը շարունակում է երկրի բարձագույն ղեկավար մնալ, բայց իշխանության որոշ լծակներ փոխանցվում են այլ անձանց», — եզրակացրել են հարավկորեացի հետախույզները։ Նրանց պնդմամբ՝ երկրի տնտեսության կառավարման որոշ լծակներ փոխանցվել են Հյուսիսային Կորեայի նորանշանակ վարչապետին։
azatutyun.am