ՃՏՊ Բաղրամյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում

Օգոստոսի 21-ին, Ժամը 16։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: