Թուրքիան կնպաստի Լիբիայում կանոնավոր բանակի ձևավորմանը

Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի և ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերի՝ օգոստոսի 17-ին Լիբիա կատարած այցի ընթացքում Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» (ԱՀԿ-GNA) պաշտպանության փոխնախարար Սելահադդին էն Նեմրուշի և Կատարի պաշտպանության նախարար Հալիդ բին Մուհամմադ ալ Աթիյայի միջև ձեռք բերված համաձայնությամբ նախատեսվում է Լիբիայում կանոնավոր բանակի ձևավորման ուղղությամբ աշխատանքներ տանել։

Այս մասին գրում է թուրքական «Յենի Շաֆաք» թերթը։ Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարները խոստացել են գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» (LNA) դեմ պայքարում ԱՀԿ զինված ուժերին աջակցել թե՛ խորհրդատվական, թե՛ ռազմատեխնիկական հարցերում։

Ներկայումս «Ազգային համաձայնության կառավարությանը» ենթակա Տրիպոլիի ռազմական քոլեջի 192 կուրսանտ ուսում է ստանում Թուրքիայում։ Նախատեսվում է Կատարի և Թուրքիայի աջակցությամբ Լիբիայում ստեղծել ռազմակրթական հաստատություններ, ինչպես նաև կանոնավոր բանակի ձևավորման համար զինվորական հրահանգիչներ ուղարկել։

Աղբյուրը շեշտում է, որ Թուրքիայի ԶՈւ-ն կանոնավոր բանակի ձևավորման փորձ արդեն իսկ ունի. մասնավորապես՝ նախկինում կրթել և զինել է ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակ»-ին։ Իսկ ավելի վաղ Թուրքիան կարևոր ներդրում է ունեցել Ադրբեջանի ԶՈւ համակարգի ձևավորման գործում։ Նշվում է, որ «Լիբիայի հետ ձեռք բերված համաձայնությունը նման է 1993 թ. Ադրբեջանի հետ կնքված ռազմակրթական ոլորտի համաձայնագրին, հետևաբար՝ Լիբիայում կիրառվելու է հենց ադրբեջանական փորձը»։

Նշենք, որ Ադրբեջանի օրինակը թուրքական թերթն ինքն է ավելացրել, և Ադրբեջանի ԶՈւ համակարգի ձևավորման գործում Թուրքիայի դերը գերագնահատել է: Թուրքիան Ադրբեջանին ռազմատեխնիկական համագործակցությունից զատ օժանդակում է կադրերի պատրաստման գործում, ադրբեջանցի զինվորականներն իրենց ռազմական կրթությունն ի թիվս այլ երկրների շարունակում են նաև Թուրքիայում, բացի այդ՝ թուրք մասնագետները ներգրավված են նաև տեղում՝ Ադրբեջանում ռազմական մասնագիտական կուրսերի աշխատանքներին, ինչպես օրինակ՝ Նախիջևանում՝ դիպուկահարների պատրաստման կենտրոնում:

Հարկ է նշել, որ ներկայումս լիբիական բանակը տարբեր զինյալների, ցեղային զինվորների և կլանների անդամների ոչ պաշտոնական խմբավորում է:


2011 թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ Սարաջի ղեկավարությամ

Razm.info