ԱՄՆ արդեն չորս նահանգում չեն ցանկանում երկրի նախագահի թեկնածու տեսնել հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթին՝ գրում է Al Arabiya-ն:
Ամերիկյան Օհայո, Իլինոյս, Արևմտյան Վիրջինիա և Վիսկոնզին նահանգների ընտրական հանձնաժողովները, որակազրկելով Քանյե Ուեսթի թեկնածությունը, հայտնել են, որ երգչի անունը չի լինի իրենց քվեաթերթիկներում:
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էր հուլիսին: