ԱՄՆ-ում բանկի սխալի պատճառով հաճախորդը կարճ ժամանակով «միլիարդատեր» է դարձել

Bank օf America-ի հաճախորդը սխալմամբ կարճ ժամանակով «միլիարդատեր» է դարձել՝ իր հաշվեհամարին հայտնաբերելով 2.45 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Forbes հանդեսը: Ամերիկացի հոգեբան Բլեզ Ագիրեի «15 րոպեանոց խելահեղ հարստության» պատճառը բանկային սխալն է եղել, որը շտկվել է:

Սկզբում, տղամարդը կարծել է, թե ամերիկյան բանկը սխալն ինքնուրույն կգտնի, սակայն, երբ դա տեղի չի ունեցել, սխալը շտկելու նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը:

Հեղինակ`Մարի Կոստանյան