Ավստրիան վտարել է ռուս դիվանագետին

Ավստրիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրից վտարել ռուս դիվանագետին: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը:

Վիեննան կարծում է, որ ռուս դիվանագետի աշխատանքը հակասում է «Դիվանագիտական ​​հարաբերությունների մասին» վիեննական կոնվենցիային:

Kronen Zeitung թերթի փոխանցմամբ՝ ռուս դիվանագետը, իբր, Ավստրիայի քաղաքացու մասնակցությամբ զբաղվել է արդյունաբերական լրտեսությամբ:

Օգոստոսի 19-ին էլ Նորվեգիան վտարեց ռուս դիվանագետին: Դա կապված էր հօգուտ Մոսկվայի լրտեսության գործի հետ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am