Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են՝ ս․թ․ օգոստոսի 28-ից «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կազմակերպում է Լոս Անջելես — Մոսկվա -Երևան հատուկ (չարտերային) չվերթեր։
«Լոս Անջելես — Մոսկվա — Երևան չվերթերը կկայանան շաբաթը մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Հետադարձ՝ Երևան — Մոսկվա — Լոս Անջելես հատուկ (չարտերային) չվերթերը կմեկնարկեն օգոստոսի 27-ից՝ շաբաթական մեկանգամյա հաճախականությամբ։
Չվերթերից կարող են օգտվել միայն Հայաստանի Հանրապետություն կամ ԱՄՆ մեկնող ուղևորները (ՀՀ քաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները)։
Կայուն ուղևորահոսքի դեպքում չվերթերը կարող են դառնալ պարբերական»,- ասվում է հաղորդագրության մեջ: