Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Անկարան և Մոսկվան կարող են համաձայնության գալ S-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցում։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են պայմանագիր կնքել S-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի վերաբերյալ։
Սակայն պայմանագրի կետերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն։ Թուրքական կողմը նշում է, որ ի տարբերություն առաջին խմբաքանակի՝ երկրորդ խմբաքանակի պարագայում հնարավոր է տեխնոլոգիական տրանսֆերի միջոցով որոշ դետալներ արտադրվեն հենց Թուրքիայում։
Այսպիսով չի բացառվում, որ S-400 ՀՕՊ համակարգերը կարտադրվեն Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ S-400-ների վերաբերյալ պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել էր 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
auroranews.am