Թելեթոն՝ ի աջակցություն լիբանանահայության

Արևմտյան Ամերիկայի Համագաղութային Խորհուրդը կազմակերպել է Թելեթոն՝ ի աջակցություն Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ասբարեզը»:

Արևմտյան Ամերիկայի hամագաղութային խորհուրդը, շարունակելով իր հանգանակությունները, ծրագրել է նաև հեռուստատեսային հանգանակություն՝ Թելեթոն, որը տեղի կունենա օգոստոսի 30-ին, երեկոյան ժամը 17:00-20:00 և կհեռարձակվի հայկական ARTN, Horizon, Pan Armenian TV, և US Armenia հեռուստաալիքներով, ինչպես նաև առցանց՝ ուղիղ եթերով:

Լիբանանում ավերածություններն աննկարագրելի են, և դրանք հաղթահարելը կարիք ունի ամբողջ հայության միակամ և անվերապահ աջակցության:

Նվիրատվությունները կարելի է կատարել առցանց՝ http://www.hyeaidlebanon.org/ և https://www.facebook.com/hyeaidlebanon հասցեների միջոցով կամ զանգահարելով (818) 660-5453 հեռախոսահամարին: