«Բանակ 2020» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակներում, Երևանի «Էրեբունի» օդանավակայանում բաց դռների օր է լինելու․ ավիաշոու

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի կունենա բաց դռների օր: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը:

«Օգոստոսի 28-ին, ժամը 11:00-ին «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի կունենա Բաց դռների օր»,- ասված է գրառման մեջ:

Բաց դռների օրվա շրջանակում նախատեսվում է ավիաշոուի անցկացում և ավիացիոն տեխնիկայի ցամաքային ցուցադրություն: Մուտքն ազատ է: