Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի մոտ 30 շինություն. Ռոմանոս Պետրոսյան

 Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի մոտ 30 շինություն

1905 նիշից ցածր գտնվող կառույցներն ապամոնտաժվելու են․ ափամերձ հատվածներից կհեռացվեն բոլոր ապօրինի կառույցները։
Ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որն այս պահին զբաղվում է չափագրման և գույքագրման հարցերով։ Աշխատանքները մոտ 1.5 ամսից կավարտվեն ու դրանց կհաջորդեն իրավական գործընթացները։

Համատեղ ջանքերով վերականգնենք մեր ազգային հարստություն՝ Սևանա լճի էկոհամակարգը՝ #օրենքի_ուժով և այսուհետ երաշխավորենք դրա անխաթարությունը՝ բոլորիս պատասխանատու և սրտացավ վերաբերմունքի ներքո։