Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանն այսօր մերժեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Այս պահին տեղի է ունենում փաստաբան Երեմ Սարգսյանի ճեպազրույցը:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի վեց հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Իսկ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ): Խաչատրյաններն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: