Ռուսաստանը Բելառուսի հետ կապված իրավիճակում ավելի զուսպ և չեզոք է, քան եվրոպացիներն ու ամերիկացիները: Այսպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, հայտնում է Россия 24-ը:
Նրա խոսքերով՝ Բելառուսում տեղի ունեցող գործընթացների վրա ցանկանում են ազդել դրսից՝ հանուն որոշակի քաղաքական շահերի: Պետության ղեկավարը հարևան երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման հույս է հայտնել: Նա կարծում է, որ իրավիճակն արդեն հարթվում է:
auroranews.am