Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն

Խոնարհում՝ նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին

Այսօր օգոստոսի 28-ին ՀՀ ոստիկանության պետ,գնդապետ Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն։
Հայկական երկու պետությունների ոստիկանության ղեկավարությունը ծաղիկներ են խոնարհել հայրենիքի անկախության և իրավակարգի պահպանության համար նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին։