Նոր Արթիկում գամփռները կյանքի գնով պաշտպանել են տիրոջը՝ հովվին, սակայն օձի խայթոցից նրանց կյանքը փրկել չի հաջողվել

Նոր Արթիկում գամփռները կյանքի գնով պաշտպանել են տիրոջը՝ հովվին, սակայն օձի խայթոցից նրանց կյանքը փրկել չի հաջողվել

shnery

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գամփռները կյանքի գնով պաշտպանել են տիրոջը՝ հովվին, սակայն օձի խայթոցից նրանց կյանքը փրկել չի հաջողվել․․․

Օրերս արտառոց դեպք է գրանցվել Նոր Արթիկ գյուղի սարերում։ Երիտասարդ հովիվը իր երկու գամփռների հետ  է եղել գյուղի ոչխարների հոտը արածացնելիս, երբ պատահաբար օձը հարձակվել է նրա վրա։ Երկու գամփռներն անմիջապես մարտի են բռնվել բավականին մեծ չափերով գյուրզայի հետ։ Գամփռները թեև սատկացրել են օձին, սակայն ծանր վիրավորվել են և մի կերպ են կարողացել գյուղ հասբել։ Սակայն կարճ ժամանակ անց երկուսն էլ սատկել են օձի խայթոցներից»։

 

auroranews.am