Նոր նշանակումներ ու պաշտոնից ազատումներ՝ վարչապետի որոշումներով

Նոր նշանակումներ ու պաշտոնից ազատումներ՝ վարչապետի որոշումներով

nshanakumner

 ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ նոր նշանակումներ ու պաշտոնից ազատումներ են արվել ՀՀ կառավարությունում:

Համաձայն այդ որոշումների, Վարդան Մելիքյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի լտեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից,

Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար՝ ազատվելով  շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Տիգրան Մանվելի Սարգսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-29-Ղ2-1),

Տարոն Սամվելի Հակոբյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-Ղ1-1)։