Ուկրաինան սառեցրել է Բելառուսի հետ հարաբերությունները

Ուկրաինան սառեցրել է Բելառուսի հետ հարաբերություններն ու միացել է Բելառուսի ընտրախախտումները դատապարտող Եվրամիության որոշմանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը:

Պաշտոնական Կիևը նշել է, որ հյուսիսային հարևանի հետ դիվանագիտական հարաբերություններն ամբողջովին խզելու պատճառ չկա, սակայն Ուկրաինան իր որոշումը կկայացնի Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ԵՄ որոշումից հետո: Ուկրաինական կողմի հավաստմամբ՝ Բելառուսի հետ հարաբերություններն այժմ դադար են առել, մինչև հարևան երկրում իրավիճակի կայունացումը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am