Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Mercedes-ն ու VAZ 2101-ը․ կան վիրավորներ․

Երեկ, օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են 36-ամյա Գևորգ Ա.-ի վարած VAZ 2101 մակնիշի և 37-ամյա Մասիս Ս.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով VAZ 2101-ի վարորդը, նրա ուղևոր՝ 35-ամյա Նորայր Ս․-ն, Mercedes-ի վարորդ Մասիս Ս.-ն, նրա ուղևորներ՝ 21-ամյա Արմեն Կ.-ն և 36-ամյա Արմեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավոտմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։ Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները քաղաքացիների օգնությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 4-րդ սպայական գումարտակի և 1-ին վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատարստվում։

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com