ՍիվիլՆեթի-ի եթերում Թաթուլ Հակոբյանի հետ զրուցել ենք ապօրինի կառույցներից Սևանի ազատագրման, արդյունագործական ձկնորսության կազմակերպման կարգի, ինչպես նաև Ամուլսարի և շրջակա միջավայրի այլ կարևոր խնդիրների մասին։
Շրջակա միջավայրի և իր ենթաոլորտների տարիներով կուտակված ու խրթին խնդիրների լուծմանը ձեռնամուխ լինելով՝ բավականին լուրջ պատասխանատվություն եմ ստանձնել, բայց այդ պատասխանատվությունը ստանձնելիս մեկ վայրկյան անգամ չեմ երերացել։
Աներկբա է, որ բացառապես իրավական և իրավական պետության գործիքակազմով, քաղաքացիական հասարակության և բնապահպանական հանրության հետ համատեղ ջանքերով մենք հասնելու ենք ցանկալի արդյունքի։ Օրենքի գերակայություն հաստատելու գործընթացի մեկնարկը տրված է՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու։