Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին:
ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԿԱԴԻ ԴՎՈՐԿՈՎԻՉԻՆ
Հարգելի պարոն Նախագահ,
Սույն գրությամբ իմ մտահոգությունն ու հիասթափությունն եմ հայտնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատի ընտանիքի նկատմամբ վերջերս կայացված որոշումների կապակցությամբ:
Մասնավորապես, Հայաստանի դեպքում ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի բողոքարկումը հետևյալ փաստարկով.
«համացանցի կապի որակի և կայունության ապահովումը խաղացողի պատասխանատվությունն է: Օլիմպիադայի ընթացքում այս կետը կիրառելու պրակտիկան արդեն հաստատվել է նախորդ միջադեպերում:
Ստեղծված իրավիճակում ցանկացած այլ որոշում հակասում է մրցաշարի կանոնակարգին` ստեղծելով նախադեպ, որը կարող է հանգեցնել հետագա հակասական իրավիճակների»:
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրեց հիմնավոր բացատրություն և բարձրացրեց նաև որոշ հարցեր, ՖԻԴԵ-ն որոշում կայացրեց չդիտարկել դրանք:
Ցավոք, իրավիճակն ու խնդիրները հետագա զարգացում ունեցան և ի վերջո ՖԻԴԵ-ն չհետևեց իր նախադեպին և Հնդկաստանի դեպքում խաղերը համարեց չխաղարկված կամ թերի խաղացված, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ խաղացողը համարվեց պարտված «ժամանակի» պատճառով: Արդյունքում, ՖԻԴԵ-ն հանդես եկավ աննախադեպ որոշմամբ՝ մրցաշարի հաղթող ճանաչելով և՛ Ռուսաստանին, և՛ Հնդկաստանին:
Մենք դա համարում ենք անարդար և ոչ հետևողական մոտեցում, որը չի ապահովում անդամ երկրների հանդեպ հավասար վերաբերմունքը, ինչը հիմնաքարային է ՖԻԴԵ-ի՝ որպես միջազգային կառույցի պարագայում:
Վստահ եմ, որ իր կայացման երկար ճանապարհի և առաքելության մեջ ՖԻԴԵ-ն փորձում է բարձրացնել մրցաշարերի նկատմամբ վստահությունը: Այդ վստահությունը կառուցվում է բոլոր մրցակցող թիմերի համար հավասար մրցակցային պայմանների ապահովման միջոցով, որպեսզի նրանք բոլորը համարեն, որ արժանանանում են հավասար վերաբերմունքի:
Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ մի իրավիճակում, երբ Հայաստանի շախմատի ազգային թիմը համարում է, որ առնչվել է խտրական վերաբերմունքի: Ուզում եմ հավաստիանալ, որ ՖԻԴԵ-ն այս միջադեպի վերաբերյալ բացատրություն կտա մրցաշարի մասնակիցներին և, ընդհանուր առմամբ, շախմատային համայնքին և կձեռնարկի բոլոր հետևողական քայլերը (ներառյալ նույնիսկ միջոցառման վերսկսումը Հայաստան-Հնդկաստան թիմի խաղային փուլից): Լիահույս ենք, որ վստահության ստեղծման նմանատիպ նախաձեռնությունները ապագայում կկանխեն այսօրինակ միջադեպերը և կմիավորեն շախմատային աշխարհը:
Անհրաժեշտության դեպքում սիրով կմասնակցենք թյուրիմացությունը լուծելուն ուղղված երկխոսությանը:
Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ հարգանքիս հավաստիքը հայտնել Ձեզ և ՖԻԴԵ-ին:
‼️Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին:ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՊԱՐՈՆ…
Опубликовано Arayik Harutyunyan Понедельник, 31 августа 2020 г.