Մեդիամաքսն այսօր Դավիթ Տոնոյանին հարցրել է Զաքիր Հասանովի հետ հանդիպման հնարավորության մասին, որը սեպտեմբերի 4-ից 6-ը գտնվելու է Մոսկվայում՝ ԱՊՀ եւ Շանհայի համահործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստերին մասնակցելու նպատակով:
«Ես պատրաստ եմ հանդիպել, բայց կասկածում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերը նման ցանկություն կհայտնի», — ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը: