Մերկելը պնդում է՝ Նավալնիին «ցանկացել են ստիպել լռել»
«Նավալնիին ցանկացել են ստիպել լռել». — այս մասին երեկ ուշ երեկոյան հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործչի առողջական վիճակի վերաբերյալ գերմանացի մասնագետների եզրահանգումների հրապարակումից հետո։
Բեռլինում ավելի քան տասն օր բուժումը շարունակող ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդի արյունը հետազոտությունների է ենթարկվել նաև Գերմանիայի ռազմական գերատեսչության լաբորատորիայում։ Բունդեսվերի մասնագետները վերահաստատել են՝ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են ռուսաստանյան «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով: