Ա. Շահսուվարյան, Վրացական 4-րդ նրբանցք, Գ.Գյուլբենկյան, Ա.Խաչատրյան փողոցների մայթերին տեղադրված արգելասյուներն այսուհետ կապահովեն անվտանգ անցուդարձ

Արաբկիրում շարունակվում է մայթերն ավտոմեքենաներից ազատագրելու և հետիոտնին վերադարձնելու գործընթացը:

Վարչական շրջանի Ա. Շահսուվարյան, Վրացական 4-րդ նրբանցք, Գ.Գյուլբենկյան, Ա.Խաչատրյան փողոցների տարբեր հասցեներին հարող մայթերին տեղադրված արգելասյուներն այսուհետ կապահովեն անվտանգ անցուդարձ: Արաբկիրի համայնքապետարանը նոր լուսանկարներ է հրապարակել: