Չինաստանը հաջողությամբ գործարկել է բազմակի օգտագործման փորձնական տիեզերանավ, հայտնում է Չինաստանի Տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիան (CASC):
Մեկնարկը տեղի է ունեցել Ներքին Մոնղոլիայի կոսմոդրոմից Մեծ արշավ-2F հրթիռակրի միջոցով, տեղեկացնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ տիեզերանավը կվերադառնա որոշ ժամանակ Երկրի ուղեծրով թռչելուց հետո:
«Սարքը նախատեսված է թռիչքների ընթացքում բազմակի օգտագործման տեխնոլոգիաները փորձարկելու համար: Այն պետք է նաև տեխնոլոգիական աջակցություն ապահովի տիեզերքի խաղաղ ուսումնասիրության գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ: