Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր ընդունել եմ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին: Քննարկման արդյունքները հետևյալն են.
✅Բարձր արագությամբ 3G կապն արդեն իսկ հասանելի է մայրաքաղաքում և Շուշիում, առաջիկա օրերին էլ հասանելի կդառնա մնացած խոշոր բնակավայրերում: Այս առումով վերջին տեխնիկական աշխատանքներն են իրականացվում, որոնք, ըստ գլխավոր տնօրենի, կավարտվեն մեկ շաբաթվա ընթացքում:
✅Մինչև տարեվերջ նոր 3G ծածկույթի տակ կլինեն ներհանրապետական գլխավոր ճանապարհները, Հայաստանին կապող միջպետական մայրուղիները:
✅Մինչև 2022 թ. էականորեն նվազելու են մատուցվող ծառայությունների սակագները. արդեն հունվարի 1-ից կլինի առաջին շոշափելի վերանայումը:
✅Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, նոր տարուց գործելու են նաև նոր փաթեթներ, որոնք ավելի մատչելի պայմաններ են առաջարկելու բաժանորդներին:
Հ.Գ.
Դիմակ չկրելս պայմանավորված էր թեթև առողջական խնդրով: Հիմա ամեն ինչ կարգավորված է: