Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը զավեշտալի տեսանյութ է նկարահանել, որում ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նույն մեքենայում է հայտնվել: Այն ցուցադրվել է Առաջին ալիքի եթերում:
Տեսանյութի համար կադրերը վերցվել են Ղրիմում «Տավրիդա» մայրուղու նոր հատվածների բացմանը պետության ղեկավարի օգոստոսյան ուղեւորությունից, երբ նա Aurus է վարում:
Մոնտաժի շնորհիվ Ուրգանտը հայտնվել է ուղեւորի նստարանին: Նրա հարցերը հարմարեցրել են Պուտինի ակնարկներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այսպես, ի պատասխան տուգանք չստանալու համար ամրագոտին գցելու անհրաժեշտության մասին նախագահի խոսքերի՝ հաղորդավարը ասում է, որ մտածում էր, թե իրենցից ով առաջինը կկատակի:
«Դուք ինձնից առաջ ընկաք»,- ասում է Ուրգանտը:
Ճանապարհին հաղորդավարը նախագահին ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ դոլարի ու ռուբլու մասին մի քանի կատակ է պատմում: Ի դեպ, վերջինը պետության ղեկավարին «դուր չի գալիս»:
Տեսանյութի վերջում Ուրգանտը հայտարարում է, որ ընթացքի ժամանակ հեռուստակենտրոնի մոտ դուրս է ցատկելու:
auroranews.am