Վարորդական իրավունք տրամադրելու համար ոստիկանությունը կաշխատի նաեւ շաբաթ օրերին

 Հաշվի առնելով վարորդական իրավունքի վկայականներ ստանալու նպատակով որակավորման քննություններին մասնակցելու եւ տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ (կամ) հաշվառման հետ կապված գործողությունների համար Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումների աննախադեպ քանակը՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները լրիվ աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաեւ սույն թվականի  սեպտեմբերի 12-ին, 19-ին, 26-ին եւ հոկտեմբերի 3-ին (շաբաթ օրերին)։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: