Երկրագնդի վրա անտառահատումները, գերշահագործումն ու գերսպառումը նպաստել են վայրի բնության պոպուլյացիայի աղետալի նվազմանը: Վերջին 50 տարվա ընթացքում այն կրճատվել է 2/3-ով: Այս մասին նոր զեկույց է հրապարակել Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF)` փոխանցում է BBC-ն:
Ընդ որում, պարբերականի հավաստմամբ, «աղետալի նվազումը» դանդաղելու միտում չունի: Զեկույցի մեջ ասվում է, որ մարդկանց կողմից բնության ոչնչացման նման ցուցանիշ նախկինում չի արձանագրվել:
Բնության համաշխարհային հիմնադրամի գործադիր տնօրենը հայտնել է, որ բնությունը գտնվում է «ազատ անկման մեջ», քանի որ մարդիկ այրում են անտառներն ու ոչնչացնում վայրի տարածքները:
«Մենք ոչնչացնում են մեր մոլորակը՝ վայր, որը մենք տուն ենք անվանում՝ վտանգելով մեր առողջությունը, անվտանգությունը և երկրագնդի վրա մեր գոյությունը: Այժմ բնությունը հուսահատորեն օգնություն է խնդրում, իսկ ժամանակ այլևս չկա»,- ասել է Բնության համաշխարհային հիմնադրամի ղեկավարը: