Վերջին օրերին նկատվում է վարակվածների թվի զգալի աճ: Այսօրվա 57 դեպքը և երեկվա 44 դեպքը ուղղակիորեն ցույց են տալիս, որ երկրում համավարակաբանական իրավիճակը փոխվում է,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նա նշել է, որ երկրում իրավիճակը վերահսկվում է:
Ըստ Գախարիայի, այն բանի համար, որ վարակի դեմ պայքարի կառավարության ռազմավարությունը իրականացվի, հարկավոր կլինի երկրում որոշակի սահմանափակումներ սահմանել:
«Ինչպես և ենթադրում էինք, փաստորեն սկսվում է երկրորդ ալիքի գործընթացը, խուճապի հիմք չկա, իրավիճակը վերահսկվում է: Ինչպես գիտեք, համավարակի առաջին իսկ օրվանից Վրաստանի կառավարությունը ձեռնարկեց ժամանակին և արագ քայլեր, և այդ քայլերի ամենակարևոր ուղղություններից մեկը վարակի տարածման ռիսկերի կառավարումն էր, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և նույնիսկ քաղաքական կյանքը վարակին հարմարեցնելը:
Օրինակ, համաճարակի առաջին օրերին մեր առողջապահական համակարգը օրական կատարում էր շուրջ 150 «Փի Սի Ար» թեստ: Այսօրվա դրությամբ առողջապահական համակարգը կարող է կատարել, միջին հաշվով, վեց-յոթ հազար թեստ և շուտով հնարավոր կլինի կատարել 10 000 թեստ: Իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է, և խուճապի պատճառ չկա»,- ասել է Գախարիան:
1tv.ge