❗️Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Տավուշի սահմանամերձ ութ համայնքների թաքստոցներն արդեն համալրված են կենսական անհրաժեշտության պարագաներով:
Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Տավուշ, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար սահմանամերձ համայնքների բնակիչների և հատկապես երեխաների համար թաքստոցներն այսուհետ ավելի ապահով կլինեն:
Հիշեցնենք, որ սա հնարավոր դարձավ Տավուշի մարզպետարանի հետ սերտ համագործակցության շնորհիվ։ Հուլիսին մեկնարկած մեր #նվիրատվական արշավն աննախադեպ էր՝ մեզ միացան բազմաթիվ անհատներ, միջազգային ու տեղական կազմակերպություններ, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցները:
Մեր բոլոր նվիրատուներին սիրով կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում։ Շնորհակալ ենք` ազգանվեր գործին միանալու և մեր սահմանամերձ համայնքներն ավելի դիմակայուն դարձնելու համար:
Ապաստարանները համալրվել են հետևյալ պարագաներով.
? ջրի բաքեր՝ ծորակով,
? Էլեկտրական գեներատորներ,
? լապտերներ՝ հոսանքից լիցքավորվող մարտկոցով,
? քնապարկեր,
? ծածկոցներ,
? դեղարկղեր՝ առաջին անհրաժեշտության դեղորայքով և պարագաներով,
? բարձրախոսներ: