ՀՀ Անկախության օրվա առիթով սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով։
Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունն ու հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու միջոցառմանը:
Այն, ըստ դեսպանության ֆեյսբուքի էջի հրապարակման, կմեկնարկի երեկոյան ժամը 10-ին և կտևի 15 րոպե։ Նախաձեռնությունն իրականացվում է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ: