Հարգելի ՛ հայրենակիցներ
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ՀՀ կառավարությանն Արցախի առողջապահության նախարարությանը ցուցաբերած աննախադեպ աջակցության՝ 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ նվիրելու համար: Դրանց կենսական նշանակության մասին գիտեն ոչ միայն ոլորտի մասնագետներն ու պատասխանատուները, այլև Արցախի շարքային քաղաքացիները:
Համոզված եմ, որ այդ մեքենաների միջոցով բազմաթիվ կյանքեր են փրկվելու:
ԱՀ նախագահ