Իշխան Զաքարյանը եւ գործին առնչվող այլ անձինք ԱԱԾ են հրավիրվել տվյալ հողատարածքների ձեռք բերման օրինականությունը ստուգելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցինլ են ԱԱԾ-ից
Նշենք, որ մամուլում լուրեր էր շրջանառվում այն մասին, որ Իշխան Զաքարյանին, իր որդուն եւ եղբորը բերման են ենթարկել ԱԱԾ։ Ըստ hraparak.am-ի՝ Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգու խնդրով էին նրանք բերման ենթարկվել։
NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբանը նշել էր, որ Զաքարյանին բերման չեն ենթարկել, այլ հրավիրել են՝ բացատրություն տալու։