ԿԳՄՍ նախաար Արայիկ Հարությունյանը որոշել է «սեռական դաստիարակություն» առարկա նախատեսելու և ինչ-որ գրքեր բաժանելու վերաբերյալ սուտ տեղեկություն տարածողների դեմ դատական հայցներկայացնել:
Այս մասին նախարարը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Այսօր որոշում եմ կայացրել իբր «սեռական դաստիարակություն» առարկա նախատեսելու և ինչ-որ գրքեր բաժանելու վերաբերյալ սուտ տեղեկություն տարածողների դեմ հայց հարուցել, իսկ դատական կարգով ստացած փոխհատուցման գումարով մանկապարտեզներից մեկի համար գույք կգնեմ»,-ասված է գրառման մեջ: