Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց:
Կառուցումից՝ 1969 թվականից մինչև օրս դպրոցը երբևէ չի հիմնանորոգվել: Շենքային և գույքային պայմանները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, այլև հնարավորություն չեն տալիս մարզիկներին լիարժեքորեն մարզվելու: Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր վերանորոգել մարզադպրոցը, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենք կառուցելն է:  Տեսանյութ