Քայլարշավները Հայաստանում
Քայլարշավային տուրիզմը ակտիվ հանգստի սիրահարներին հնարավուրություն է տալիս մոտիկից ծանոթանալ ու վայելել տեսարժան վայրերը, յուրօրինակ տեղանքներն իրենց մշակույթով ու բնությամբ:
Քայլարշավները՝ առավեապես լեռնագնացությունը, լավ զարգացած են հարուստ բնություն ունեցող երկրներում: Ճիշտ է, Հայաստանը չափերով մեծ չէ, սակայն հարուստ է գեղատեսիլ ջրվեժներով, լեռներով, գետերով ու լճերով և մեծ հետաքրքրություն է առաջացնում թե հայաստանաբնակների և թե օտարերկրյա այցելուների համար: Առանձնացնենք առավել ճանաչված քայլարշավային ուղղություններ Հայաստանում, որ պետք չէ բաց թողնել ու անկասկած պետք է այցելել:
Արագած՝ հարավային գագաթ
Հայաստանի ամենաբարձր լեռը Արագած լեռն է: Այն կտրված է հայկական լեռնաշղթաներից և առանձնանում է յուրօրինակ բնությամբ. լեռը հարուստ է լճակներով ու մարգագետիններով: Փորձառու լեռնագնացները սկսնակսնակներին խորհուրդ են տալիս լեռ բարձրանալ հուլիս և օգոստոս ամիսներին, երբ արահետնրը ավելի չոր են ու անվտանգ բարձրանալու համար: Գագաթները տարվա բոլոր եղանակներին պատված են ձյունով: Ամենացածր գագաթը հարավայինն է՝ 3887,8 մ, և ի տարբերություն հյուսիսային գագաթի առավել դյուրին է լեռնագնացության համար:
Ռապի լիճ
Արագածի լճերից է նաև Ռապի լիճը: Այն գտնվում է լեռան հյուսիսային մասում: Ծովի մակարդակից բարձր է 3001 մ: 1.2 հա մակերեսով այս գեղեցկուհին տարվա բոլոր եղանակներին հրապուրում է իր պարզ ջրերով:
Գեղարոտի ջրվեժ
Գեղարոտի ջրվեժը համարվում է բնության հուշարձան: Այս հիասքանչ ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ ծովի մակարդակից 3000 մ բարձրության վրա: Ձմռանը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը թափվում են մոտ 17 մետր բարձրությունից:
Աժդահակ լեռ
Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետը Աժդահակ լեռան գագաթ՝ն է 3597 մ: Լեռան խառնարանային լիճը, որպես հայաստանի ամենաբարձր լեռնային լիճ աչքի է ընկնում իր զուլալությամբ ու հրապուրիչ տեսքով:
Արտանիշի լեռ
Արտանիշի լեռան բարձրությունը 2461 մ է: Արտանիշի լեռան գագաթը հնարավորություն է տալիս տեսնել աննկարագրելի տեսարան ՝ Սևանա լիճը իր ամբողջ հմայքով: Լեռը կարելի է բարձրանալ նաև ձմռանը, քանի որ շատ բարձր չէ և ձյունածածկ արահետները խնդիրներ չեն առաջացնում:
Արայի լեռ
Արայի լեռան բարձրությունը 2605 մ է, այն առանձնանում է իր յուրօրինակ բուսատեսակներով, ձորակներով ու կենդանական աշխարհով:
Հատիս լեռ
Հատիս լեռան բարձրությունը 2528 մ է: Այստեղ է գտնվում Շամիրամի բերդի ավերակները: Ըստ ավանդության այստեղ է հանդիպել Արան Շամիրամին:
Թրջկանի ջրվեժ
Թրջկանի ջրվեժը նույնպես մտնում է բնական հուշարձանների ցանկում:Այն գտնվում է Փամբակ գետի ձախակողմյան վտակ՝ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Հայաստանի Ամենաջրառատ ու ամենաբարձր ջրվեժն է 23.5 մ բարձրությամբ:
Քայլարշավները մտավոր ու ֆիզիկական առողջության համար
Անհնար է չգայթակղվել բնության հրաշալի վայրերով և չմասնակցել այս ուղղություններ տանող քայլարշավներին:
Բացի վեյելելուց քայլարշավները օգտակար են մեր առողջության համար , քանի որ
- նվազեցնում են սրտային հիվանդությունների հավանականությունները և բարելավում են արյան ճնշումը,
- ձգում են մկանայյին հյուսվածքներն ու սպորտային տեսք հաղորդում,
- օգնում են ազատվել սթրեսներից, վախերից ու ավելորդ հուզմունքներից,
- նպաստում են կալորիաների այրմանը,
- դարձնում են առավել նպատակասլաց:
Նախատեսվող իրերի ցանկ
Քայլարշավներին մասնակցելու համար անհրաժեշտ է զինվել կարևոր պարագաներով, որոնք պետք կգան ճանապարին:
- Ամուր կոշիկներ, որոնք դիմացկուն կլինեն լեռնային կամ դժվարանցանելի վայրերի համար
- Ուսապարկ. կարճ քայլարշավների համար բավական է ունենալ թեթև ուսապարկ, որի մեջ կարևոր տեղ կզբաղեցնի ջուրը: Երկար քայլարշավների համար նախատեսվում է ունենալ սննդի պաշար և վրան:
- Եղանակին համապատասխան հանդերձանք, որը կլինի նաև թեթև և չի հաղորդի առավել ծանրություն:
- Ջրակայուն բաճկոն, արևային ակնոց, գլխարկ
- Վրան. պետք է ընտրել ամուր վրան: Եթե քայլարշավը նախատեսվում է ամռանը՝ երեք եղանակների համար նախատեսված վրանը բավական է, իսկ եթե ձմռանն եք պատրաստվում՝ ուշադրություն դարձրեք, որ վրանը ունենա հավելյալ ծածկոց ու դիմանա քամուն, անձրևին ու ձյանը:
- Անհրաժեշտ է ունենալ նաև կողմնացույց, քարտեզ և GPS-ով հեռախոս:
Քայլարշավները հնարավորություն են տալիս հեռավոր եզերքներ բացահայտել, ձեռք բերել նոր ընկերներ, ծանոթություններ, սուր զգացողություններ, ապրել բնությանից մեզ ժառանգած ամեն մի մասնիկով և անկասկած մնալ առողջ ու տոկուն:
Խորհրդատվության և հրահանգավորման համար կարող եք դիմել Lost in Armenia արշավական ակումբին։