Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը որոշել է սառեցնել «Ֆեյսբուք»-ի և «Իստագրամ»-ի իր օգտահաշիվները՝ ի աջակցություն սոցիալական ցանցերում ապատեղեկատվության տարածման ու ատելության դեմ բողոքի ալիքի «Stop Hate for Profit» արշավին, որը նպատակ ունի բացառել ատելություն տարածող հրապարակումներն ու խոսքը։
«Ապատեղեկատվությունը, որը տարածվում է սոցիալական մեդիայում, լրջորեն ազդում է մեր ընտրությունների վրա եւ հեղինակազրկում դեմոկրատիան»,- նշել է նա:
auroranews.am