Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել եմ առաջնագիծ. Արայիկ Հարությունյան

Հարգելի ՛ հայրենակիցներ
Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել եմ առաջնագծի տարբեր հատվածներ և տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին:
Հանրապետության արտաքին անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ ջանքեր չենք խնայելու: Իսկ հակառակորդի ցանկացած հնարավոր արկածախնդրություն արժանանալու է հայկական կողմի ծանր ու կործանիչ հակահարվածին: