Երիտասարդ մայրը պնդում է՝ անչափ սպասված երեխայից հրաժարվելու համաձայնությունն իրենից կորզել են:
4 տարի առաջ զույգ աղջիկներ ունեցած այս ընտանիքը քննիչից ստացած տեղեկությունից ուշքի չի գալիս։ 7 տարի երազանքով երեխայի սպասած կինը Հանրապետական ծննդատանն էր թողել իր երկվորյակ աղջիկներից մեկին, որը, ըստ բժիշկների, ուներ մահացու հիվանդություն։ Իրավապահները, սակայն, բացահայտել են, որ երկարատև սպասումից հետո վերջապես մայրացած կնոջ՝ ծննդատնից հեռանալուց հետո երեխային ապօրինի որդեգրել են ու, նախնական տվյալներով, տարել են արտերկիր։