ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կհամակարգի Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորների խումբը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը:
Ալեն Սիմոնյանը դիտորդների խմբի համակարգող է նշանակվել Ռուսաստանի Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրամանով: Ղրղզստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 4-ին: ՀՀ ԱԺ փոխնախագահը այնտեղ կգործուղվի դրանից 2-3 օր շուտ:
Աննա Գրիգորյան