Իրանական կողմը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր կլինի նրանցից, ովքեր ներգրավված են եղել սպանության մեջ: Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ գրում է France 24-ը:
Իրանական կողմն այդ վրեժխնդրությունն անվանում է պատվաբեր:
Հիշեցնենք, որ իրանցի գեներալին ամերիկյան զինված ուժերը սպանել էին Բաղդադի օդանավակայանում:
Ամերիկյան լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Իրանը՝ որպես վրեժխնդրություն, ծրագրել է սպանել ՀԱՀ-ում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսին նախքան նոյեմբերին նախանշված Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները: Սակայն ՀԱՀ-ի ազգային անվտանգությունը որևէ վկայություն չի հայտնաբերել նման սցենարի համար: