Այսօր առավոտյան ՖԲ լրահոսում աչքովս ընկավ վարչապետի որդու ու այլ ընկերների մի տեսանյութ, որտեղ երիտասարդները ինքնամոռաց պարում էին։ Մտքովս չէր անցնի, որ հայտնի կեղտ բեռնողները դա էլ թեմա կդարձնեն։ Ուզում եմ հասկանալ’ էդ դրանք երիտասարդ տարիքում կամ հիմա չեն պարել/չեն պարում? Կներեք արտահայտությանս համար’ այդքան դախ ու ապասոցիալական եք ծնվել ու եղել? Դուք դիսկոտեկա չեք գնացել? Կամ դուք ինքներդ հենց դիսկոտեկա չեք կազմակերպել? Բա յոգա պարապողներին ինչ պիտակ կկպցնեք, եթե պարի, ռիթմի կամ երաժշտության մեջ խորասուզվելը «տարօրինակ» է… Ասում են’ պարը հոգու ամենազիլ լեզուն է։ Ձեր հոգին մեռած է եղել ու պարի լեզվով չի ուզեցել խոսել? Ու հիմա էլ զարմանում եք երիտասարդների պարի վրա? Այն էլ երբ տեսագրության մեջ որևէ արտառոց բան չկա… Ախ հա… Ասյան էլ է պարել… Իսկ Ասյան կամ մեկ ուրիշն ինչու չպետք է պարեին? Հո ձեր նման դախ, անհոգի ու մեռյալ չեն ծնվել… Լավ էս ինչ մակարդակ է։ Քիչ է մնում գրեն, որ ամաաաաան, հասեք, բա գիտեեեք, տուալետ էլ են գնում…