Որպես ժողովուրդ և պետություն՝ մեզ համար շատ բան դեռ առջևում է՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ։ Դրա համար կարևոր է ունենալ հստակ տեսլական և իրատեսական ծրագիր:
Շատ կարևոր է նաև, որ մենք ցուցաբերենք հաստատուն կամք, կարգապահություն, աշխատասիրություն, հետևողականություն և, իհարկե, ունենանք հավատ ու նվիրվածություն։ Նախ և առաջ հավա՛տ, որ մե՛նք ենք մեր ճակատագրի տերը: Հավա՛տ, որ կարո՛ղ ենք մեր երազանքներն ինքներս իրականություն դարձնել: Հավա՛տ, որ խոսքին միշտ պետք է հետևի գործը. նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ