Բնության նկատմամբ սպառողական վերաբերմունքին պետք է վերջ տրվի
Ունենք տարածաշրջաններ, որտեղ հիդրոէլեկտրակայանների անհետևողական և անհաշվետու գործունեության, նախկին շրջանում լիցենզիաների տրամադրման և այլ գործոններով պայմանավորված, գետերի վրա գերծանրաբեռնված իրավիճակ է ստեղծվել։ Շատ գետերում, այդ թվում՝ խնդրո առարկա Եղեգիս գետի կիրճում ունենք էկոհամակարգի խեղում։
Կոռուպցիոն ռիսկերն ակնհայտ են։ Նախնական ուսումնասիրությունների հիման վրա կարող եմ ասել, որ կան էկոթողքերի զգալի խախտումներ։ Տնտեսվարողներից ոմանք որևէ կերպ չեն պահպանում սահմանված նիշի էկոթողքի ծավալը, որն ուղղակիորեն ազդում է էոկհամակարգի վրա, ինչն էլ վերջնարդյունքում հանգեցնում է ձորի բնապահպանական աղետալի վիճակին։
Փոքր ՀԷԿ-երը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության և անվտանգության կարևոր օղակ են, սակայն գետերը չպետք է դառնան դրանց զոհը։